Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում՝ «Ռեալի» դեմ կայանալիք խաղից առաջ, անդրադարձել է դարպասապահ Իկեր Կասիլյասին և նշել, որ վերջինս համապատասխան մակարդակի խաղ է ցուցադրում:
«Երբ ես ասում էի, որ Կասիլյասը «Ռեալի» լավագույն ֆուտբոլիստն է, ոմանք ծիծաղում էին: Սակայն ես այդքան էլ չեմ սխալվել, քանի որ նա կարողացավ իր տեղը վերադարձնել հիմնական կազմում, հաղթեց աշխարհի ակումբային առաջնությունում: Կասիլյասը «Ռեալում» հարուստ պատմություն ունի և շատ անգամներ է «Ատլետիկոյի» հետ խաղում դրական արդյունքների հասել»,- Սիմեոնեի խոսքը մեջբերում է Marca-ն:
Նշենք, որ Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի «Ատլետիկո» - «Ռեալ» հանդիպումը տեղի կունենա այսօր «Վիսենտե Կալդերոն» մարզադաշտում: Մեկնարկը՝ կեսգիշերին: