Կատալոնյան «Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը, անդրադառնալով «Արքայական ակումբի» երկրպագուների կողմից Իկեր Կասիլյասի հասցեին հնչած սուլոցներին, նշել է, որ նման վերաբերմունքը Կասիլյասի հանդեպ ճիշտ չէ:

«Չեմ հասկանում «Ռեալի» երկրպագուներին: Ինչպե՞ս կարելի է նման կարիերա ունեցող և այդքան շատ հաղթանակներ տոնած ֆուտբոլիստին սուլել: Նրանք պետք է նայեն Կասիլյասի վիճակագրությանը և ձեռքբերումներին: Պետք է մտածել նախքան ինչ-որ մեկին սուլելը»,- Սուարեսի խոսքը մեջբերում է Cope-ն: