Աշխարհի առաջնության ընտրական փուլում Արգենտինայի և Ուրուգվայի հավաքականների միջև տեղի ունեցած հանդիպմանը Լուիս Սուարեսը հերթական անգամ աչքի է ընկել սիմուլյացիայով, ինչի արդյունքում մրցավարը 11 մետրանոց հարված է նշանակել: Հարվածը անվրեպ իրացրել է ինքը՝ Սուարեսը:

Հանդիպումն ավարտվել է Ուրուգվայի հաղթանակով՝ 3։2 հաշվով: