Ծանր քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն, բռնցքամարտիկ Մայք Թայսոնն իր աջակցությունն է հայտնել Ուրուգվայի հավաքականի ֆուտբոլիստ Լուիս Սուարեսին:

Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը 4 ամսով որակազրկվել է՝ Աշխարհի առաջնության շրջանակներում Իտալիայի դեմ խաղում Կելինիին կծելու համար:

«Ես հասկանում եմ Սուարեսին: Դա պահ է, երբ արյունը եռում է երակներումդ և հաղթահարում բանականությունդ: Երբեմն դու չես կարողանում դա կառավարել»,- Թայսոնի խոսքը մեջբերում է Reddit-ը:

Հիշեցնենք, որ ինքը՝ բռնցքամարտիկը ժամանակին որակազրկվել էր՝ Էվանդեր Հոլիֆիլդի հետ մենամարտում մրցակցին կծելու համար: