Նշանավոր բռնցքամարտիկ Մայք Թայսոնը ներողություն է խնդրել իր նախկին մարզիչ Թեդի Ատլասից, հայտնում է Daily Beast-ը:
Իրեն շատ էմոցիոնալ դրսևորած Թայսոնը պատմել է, որ իր առողջականը լավ չէ, իսկ ինքը պայքարում է ալկոհոլիզմի դեմ:
«Ես ատում եմ ինքս ինձ: Փորձում եմ սպանել ինձ: Ուզում եմ սթափ կյանքով ապրել, չեմ ուզում մեռնել: Իսկ ես մահվան շեմին եմ, քանի որ թունդ հարբեցող եմ: 6 օր է՝ չեմ խմել ու թմրանյութ չեմ օգտագործել, և ինձ համար դա հրաշք է»,- անկեղծացել է նա:
Նա նշել է նաև, որ բոլորին ինքը սթափ է թվում, այնինչ այդպես չէ: Թայսոնը լրագրողներին խոստացել է այլևս չխմել: