Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Անխել դի Մարիան մադրիդյան թիմի երկրպագուներին ուղղված բաց նամակում անդրադարձել է «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելու որոշմանը:
«Պատիվ եմ ունեցել խաղալ «Ռեալի» մարզաշապիկով 4 տարի և այդ բանի համար միայն հպարտություն եմ զգում: Հպարտանում եմ նրանով, ինչին հաջողվեց հասնել ինձ և խաղընկերներիս: Ցավոք, ստիպված եմ հեռանալ: Սակայն ցանկանում եմ նշել, որ երբեք դա չեմ ցանկացել: Պարզապես, ինչպես բոլորը, ես նույնպես ցանկանում եմ առաջընթաց ապրել: Ինձ համար ավելի կարևոր բաներ կան, քան աշխատավարձի չափն է: Այդ պատճառով էլ տեղափոխվեցի «Յունայթեդ»՝ աշխարհի լավագույն ակումբներից մեկը»,- գրել է դի Մարիան «Ռեալի» երկրպագուներին ուղղված նամակում. տեղեկացնում է Goal.com-ը:
Հիշեցնենք, որ ֆուտբոլիստի տրանսֆերի համար մանկունիացիները մադրիդցիներին վճարել են 59,7 մլն ֆունտ: Սա ամենամեծ գումարն է, որը բրիտանական ակումբները երբևէ վճարել են ֆուտբոլիստի տրանսֆերի համար: