«Արքայական ակումբի» կիսապաշտպան Իսկոն հայտարարել է, որ ցանկանում է հեռանալ մադրիդյան ակումբից: Այս մասին տեղեկացնում է Daily Star-ը:
23-ամյա իսպանացին ցանկանում է կարիերան շարունակել Անգլիայում: Ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում «Արսենալը» և «Լիվերպուլը»: Ավելի վաղ տեղեկացվում էր, որ Իսկոյին ցանկանում է ձեռք բերել Լոնդոնի «Չելսին», և կիսապաշտպանի խաղը գնահատելու համար Ժոզե Մոուրինյուն անձամբ էր ժամանել Կիև՝ Եվրո 2016-ի ընտրական փուլի Ուկրաինա-Իսպանիա խաղը դիտելու: