Մադրիդի «Ռեալի» նախկին դարպասապահ Իկեր Կասիլյասի գործակալ Սանտոս Մարկեսի կարծիքով՝ մադրիդյան թիմի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն պատրաստվում է հեռանալ թիմից:

«Ինչ-որ մեկը «Ռեալի» նախագահից կհարցնի՝ ինչու է Ռոնալդուն իր կերպարի օգտագործելու իրավունքը վաճառել Լիմին: Դա նորմալ չէ: Նշանակում, որ Ռոնալդուն պատրաստվում է հեռանալ «Ռեալից»: Պատկերացրեք՝ պորտուգալացին ակումբից դուրս աշխատում է 40 մլն եվրո և տալիս է դրանք «Վալենսիայի» սեփականատիրոջը: Սա տարօրինակ է»,- Մարկեսի խոսքը մեջբերում է AS-ը:

Հիշեցնենք, որ պորտուգալացին վերջերս իր կերպարն օգտագործելու իրավունքը վաճառել էր հոնկոնգյան Mint Media ընկերությանը, որը պատկանում է միլիարդատեր Պիտեր Լիմին:

Լիմին է պատկանում նաև իսպանական «Վալենսիայի» բաժնետոմսերի 70%-ը: Ռոնալդուն ընկերության հետ կնքել է 6 տարվա պայմանագիր: