Չեմպիոնների լիգայի 2014/15թթ. մրցաշրջանի լավագույն ռմբարկուն մնում է «Շախտյորի» հարձակվող Լուիս Ադրիանոն՝ 9 գոլ:
Լավագույն ասիստենտներն են Կոկեն («Ատլետիկո») և Սեսկ Ֆաբրեգասը («Չելսի»)՝ 4-ական գոլային փոխանցում:
Ամենից հաճախ դարպասին հարվածում է Կրիշտիանու Ռոնալդուն («Ռեալ»), 48 հարված՝ 42% ճշգրտությամբ: Պորտուգալացին դեպի դարպասը կատարած հարվածներով առաջատար է: Ամենաշատը վրիպել են Լիոնել Մեսսին («Բարսելոնա») և Էդիսոն Կավանին (ՊՍԺ) ՝ 13-ական անգամ:
Ամենաշատ փոխանցումը կատարել է Խաբի Ալոնսոն («Բավարիա»)՝576 փոխանցում 93% ճշգրտությամբ: Ամենակոպիտ խաղացողը Ռաուլ Գարսիան է («Ատլետիկո»)՝ 21 խախտում: Ամենաշատը կանոնները խախտել են Էդեն Ազարի («Չելսի») նկատմամբ՝ 28 անգամ:
Ամենաշատը վազել է Մոհամեդ Էլ Նենին «Բազել»՝ 85,5 կմ: