armsport.amՄադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Իսպանիայի առաջնության 26–րդ տուրի «Ատլետիկի» դեմ խաղում տանտերերի դարպասին ոչ մի հարված չի կարողացել կատարել։
Դրանից առաջ պորտուգալացի ֆուտբոլիստը Պրիմերայի ընթացիկ խաղարկությունում միջինը մեկ խաղի ընթացքում մեկ հարված էր կատարում։
Այսպիսով, աշխարհի եռակի ֆուտբոլիստը Լա լիգայի վերջին 8 խաղերում չորրորդ անգամ մրցակցի դարպասին հարված չկատարեց։
Հիշեցնենք, որ ընթացիկ առաջնությունում Ռոնալդուն խփել է 30 գոլ և կատարել 10 գոլային փոխանցում։