Մադրիդի «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն Չեմպիոնների լիգայի 4-րդ տուրում «Յուվենտուսի» հետ արտագնա խաղում գոլ հեղինակեց, ինչի արդյունքում Չեմպիոնների լիգայում մեկ օրացուցային տարում խփած գոլերի քանակով ռեկորդ սահմանեց. տեղեկացնում է Infostrada-ն:

Պորտուգալացին ՉԼ-ի 2012/13թթ. մրցաշրջանի առաջին 4 տուրում դարձել է 8 գոլի հեղինակ, իսկ ՉԼ-ի 2012/13-ի գարնանային հատվածում Ռոնալդուն հեղինակել է 6 գնդակ: Արդյունքում՝ 2013-ին հեղինակած 14 գոլերով «Ռեալի» առաջատարը ռեկորդ սահմանեց: Նախորդ ռեկորդը պատկանոււմ էր նույն Ռոնալդուին և Լեոնել Մեսսիին, ովքեր 2012-ին դարձել էին 13-ական գոլի հեղինակ: