Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլում Երևանի «Ալաշկերտ»-ը արտագնա խաղում ուժերը չափեց Բորիսովի ԲԱՏԷ-ի հետ:
Հանդիպման 43-րդ րոպեին Ալեքսեյ Ռիոսը հաշվի մեջ առաջ մղեց դաշտի տերերին: 78-րդ րոպեին Ռիոսը նաև ինքնագոլի հեղինակ դարձավ:
Արդյունքում դիմակայությունն ավարտվեց 1:1 հաշվով:
Պատասխան խաղը տեղի կունենա Երևանում, հուլիսի 19-ին: