Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի շրջանակում Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը» ուժերը կչափի «Սանտա Կոլոմայի» հետ:
William Hill բուքմեյքերական կենտրոնը Անդորրայում կայանալիք խաղի ֆավորիտ համարում է հայկական թիմին, որի գործակիցը 1.70 է, «Սանտա Կոլոմայի» հաղթանակի գործակիցը 5 է, իսկ ոչ ոքին՝ 3.30:
Հանդիպման մեկնարկը՝ Երևանի ժամանակով 22:00-ին է: