Մեկնարկում է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչը, որի շրջանակներում այսօր տեղի կունենա երկու հանդիպում:

Մադրիդի «Ատլետիկոն» կհյուրընկալի «Ռեալին», Թուրինի «Յուվենտուսը»՝ «Մոնակոյին»:

William Hill բուքմեյքերական կենտրոնը մադրիդյան դերբիում թիմերի հնարավորությունը գնահատում է հավասար' 2.70 գործակցով, ոչ-ոքիի հավանականությունն ունի 3.10 գործակիցը:

Օրվա մյուս խաղի ֆավորիտը թուրինյան թիմն է՝ 1.50, «Մոնակոյի» հաղթանակի հավանականությունն ունի 8.00 գործակիցը, ոչ-ոքին՝ 3.75:

Խաղերի մեկնարկը՝ Երևանի ժամանակով 22:45-ին: