Այսօր հայտնի կդառնան Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի մյուս մասնակիցները:
Քառորդ եզրափակչի շրջանակներում «Ռեալը» կհյուրընկալի «Ատլետիկոյին», «Մոնակոն»՝ «Յուվենտուսին»:
Մադրիդյան դերբիում William Hill բուքմեյքերական կենտրոնը հաղթանակի ավելի մեծ հավանականություն է տալիս Անչելոտիի թիմին՝ 1.83 գործակից, «Ատլետիկոյի» հաղթանակի հավանականությունն ունի 4.33 գործակիցը, ոչ-ոքին գնահատվում է 3.50 գործակցով:
Նշենք, որ թիմերի միջև առաջին հանդիպումն ավարտվել է զրոյական ոչ-ոքի:
«Մոնակո» - «Յուվենտուս» դիմակայությունում թուրինյան ակումբի հաղթանակը գնահատվում է 2.40 գործակցով, դաշտի տերերինը՝ 3.20, ոչ-ոքին՝ 3.00: Ակումբների միջև առաջին խաղում թուրինյան թիմը հաղթել է նվազագույն հաշվով: