Հեղինակավոր williamhill բուքմեյքերական կենտրոնն այսօր կայանալիք Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղերի ֆավորիտներ համարում է Մադրիդի «Ռեալին» և Լոնդոնի «Չելսիին»:
«Բորուսիա»-«Ռեալ» դիմակայությունում մադրիդյան թիմի հաղթանակը գնահատվում է 2.25 գործակցով, դաշտի տերերի հաղթանակի հավանականությունն ունի 3.20 գործակիցը, ոչ-ոքին՝ 3.30:
«Չելսի» - ՊՍԺ հանդիպմանը լոնդոնցիների հաղթանակն ունի 1.85 գործակիցը, ֆրանսիական ակումբի հաղթանակը գնահատվում է 4.50, իսկ ոչ-ոքին' 3.30 գործակցով: