Այսօր հայտնի կդառնան Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի մյուս երկու մասնակիցների անունները:
Քառորդ եզրափակչի շրջանակներում Մադրիդի «Ատլետիկոն» կհյուրընկալի «Բարսելոնային», իսկ Մյունխենի «Բավարիան» սեփական հարկի տակ կընդունի «Մանչեսթեր Յունայթեդին»:
Williamhill բուքմեյքերական կենտրոնն «Ատլետիկո»-«Բարսելոնա» հանդիպման ֆավորիտ համարում է հյուրերին, վերջիններիս հաղթանակի հնարավորությունն ունի 2.20 գործակիցը, դաշտի տերերի հաղթանակը գնահատվում է 3.30 գործակցով, նույնքան գործակից ունի նաև ոչ-ոքի արդյունքը:
Այսօրվա մյուս խաղի բացահայտ ֆավորիտը «Բավարիան» է: Մյունխենցիների հաղթանակը գնահատվում է 1.22 գործակցով, «Մանչեսթեր Յունայթեդի» հաղթանակի հնարավորությունն ունի 11.00 գործակիցը, ոչ-ոքին՝ 6.50: