Այսօր կմեկնարկեն Եվրոպայի լիգայի կիսաեզրափակչի պատասխան հանդիպումները:

«Վալենսիան» կհյուրընկալի «Սևիլիային», Թուրինի «Յուվենտուսը» կընդունի «Բենֆիկային»:

Williamhill բուքմեյքերական կենտրոնը «Վալենսիա» - «Սևիլիա» դիմակայության ֆավորիտ համարում է դաշտի տերերին՝ 2.25 գործակցով, ոչ-ոքին ունի 3.40 գործակիցը, հյուրերի հաղթանակի հնարավորությունն ունի 3.10 գործակիցը:

«Յուվենտուս»-«Բենֆիկա» պայքարի ֆավորիտը թուրինյան թիմն է՝ 1.57 գործակցով, հյուրերի հաղթանակի հնարավորությունն ունի 5.50 գործակիցը, ոչ-ոքին՝ 4.00:

Հանդիպումները կմեկնարկեն Երևանի ժամանակով 23:05-ին: