Այսօր հայկական թիմերն սկսում են իրենց ելույթները Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլում:

«Ալաշկերտը» կհյուրընկալվի «Կայրաթին»: Ղազախական ակումբը ֆավորիտ է՝ հաղթանակի հավանականության 1.25 գործակցով, հայկական ակումբի հաղթանակը գնահատվում է 11.00 գործակցով, ոչ-ոքին՝ 5.00:

Հանդիպման մեկնարկը՝ Երևանի ժամանակով 18:45-ին:

Օրվա մյուս խաղում Գյումրիի «Շիրակն» արտագնա կհանդիպում կանցկացնի ԱԻԿ-ի հետ:

Williamhill բուքմեյքերական կենտրոնը հանդիպման ֆավորիտ համարում է դաշտի տերերին, որոնց հաղթանակը գնահատում է 1.17 գործակցով, հայկական թիմի հաղթանակի հավանականությունը 13.00 գործակիցն ունի, ոչ-ոքին՝ 6.00:

Հանդիպման մեկնարկը՝ Երևանի ժամանակով 21:00-ին: