Հայկական երեք թիմ՝ «Փյունիկը», «Շիրակը» և «Միկան», կմեկնարկեն Եվրոպա լիգայի 2014/2015 թթ. խաղարկությունում: Ժամը 18:00-ին ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում կսկսվի «Փյունիկ»-«Աստանա» (Ղազախստան) հանդիպումը: Նույն ժամին Գյումրիի «Քաղաքային» մարզադաշտում կմեկնարկի «Շիրակ»-«Շախտյոր» (Կարագանդա, Ղազախստան) հանդիպումը: Երևանի ժամանակով 22:00-ին Խորվաթիայի Սպլիտ քաղաքի «Պարկ Մլադեզի» մարզադաշտում կմեկնարկի «Սպլիտ» (Խորվաթիա) - «Միկա» հանդիպումը: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:

 

Հայաստանի գործող չեմպիոն Երևանի «Բանանցն» արդեն պարտվել է Չեմպիոնների լիգայի մեկնարկային խաղում: