Այսօր Եվրոպայի լիգայի որակավորման փուլի առաջին տուրի պատասխան խաղում հայկական երկու թիմեր' «Շիրակն» ու «Փյունիկը» կհյուրընկալեն իրենց մրցակիցներին:
«Շիրակը» Գյումրիում ուժերը կչափի վրացական «Դիլայի» հետ: William Hill բուքմեյքերական կենտրոնը մեր թիմի հաղթանակը գնահատում է 2.25 գործակցով, հյուրերի հաղթանակն ունի 3.20 գործակիցը, ոչ-ոքին' 3:
Հանդիպման մեկնարկը 17:00-ին է:
Օրվա մյուս խաղում «Փյունիկը» Հանրապետական մարզադաշտում կհյուրընկալի «Եվրոպային»: Հանդիպման ֆավորիտը հայկական թիմն է' հաղթանակի 1.55 գործակցով, հյուրերի հաղթանակն ունի 5.50 գործակիցը, ոչ-ոքին' 3.80:
Հանդիպման մեկնարկը 19:00-ին է: