Այսօր հայկական ակումբները մեկնարկում են իրենց ելույթները Եվրոպայի լիգայի որակավորման փուլի առաջին տուրի պատասխան խաղերում:
«Ուլիսը» հանրապետական մարզադաշտում կհյուրընալի Մալթայի «Բիրկիրկարային»:
Williamhill բուքմեյքերական կենտրոնը խաղի ֆավորիտ համարում է հայկական թիմին, որի հաղթանակի գործակիցը 1.80 է, հյուրերինը՝ 3.60, ոչ-ոքին՝ 3.40:
Թիմերի միջև առաջին խաղն ավարտվել է 0:0 հաշվով:
Պատասխան հանդիպման մեկնարկը՝ Երևանի ժամանակով 20:00-ին:
Գյումրիի «Շիրակը» կհյուրընկալվի բոսնիական «Զրինսկիին»: Դաշտի տերերի հաղթանակի հավանականությունն ունի 1.73 գործակիցը, հյուրերինը՝ 4.20, ոչ-ոքին՝ 3.25:
Թիմերի միջև առաջին խաղն ավարտվել է «Շիրակի» հաղթանակով՝ 2:0 հաշվով:
Պատասխան խաղի մեկնարկը՝ Երևանի ժամանակով 21:30-ին:
«Ալաշկերտը» կհյուրընկալվի շոտլանդական «Սենթ Ջոհնսթոնին»: Շոտլանդական թիմի հաղթանակն ունի 1.44 գործակիցը, հայկական ակումբի հաղթանակի հավանականությունը՝ 6.00, ոչ-ոքին 4.00:
Թիմերի միջև առաջին խաղն ավարտվել է «Ալաշկերտի» հաղթանակով՝ 1:0 հաշվով:
Պատասխան խաղի մեկնարկը՝ Երևանի ժամանակով 22:45-ին: