Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլում Երևանի «Ալաշկերտ»-ը տնային խաղում այսօր կհյուրընկալի Բորիսովի ԲԱՏԷ-ին:
William Hill բուքմեյքերական կենտրոնը հանդիպման ֆավորիտ է համարում բելառուսական թիմին, որի հաղթանակի գործակիցը 1.67:
Դաշտի տերերի հաղթանակի հավանականությունը ունի 4.75, ոչ-ոքին՝ 3.60:
Խաղը տեղի կունենա Հանրապետական մարզադաշտում, մեկնարկը 20:00-ին,
Հիշեցնենք, որ թիմերի միջև առաջին խաղում գրանցվել էր 1:1 հաշիվը: