Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղի շրջանակներում Թուրինի «Յուվենտուս»-ը կհյուրընկալի «Մոնակո»-ին:
William Hill բուքմեյքերական կենտրոնը գնահատել է թիմերի հաղթանակի հնարավորությունը:
Դաշտի տերերի հաղթանակը գնահատվում է 1.16 գործակցով, հյուրերի հաղթանակի հավանականությունն ունի 5.50 գործակիցը, ոչ-ոքին` 3.80:
Թիմերի միջև առաջին խաղում 2:0 հաշվով հաղթել էր իտալական ակումբը:
Պատասխան խաղը տեղի է ունենալու այսօր, մեկնարկը՝ Երևանի ժամանակով 22:45-ին: