Այսօր Բեռլինի «Օլիմպիաշտադիոնում» տեղի կունենա Չեմպիոնների լիգայի 2014/15 մրցաշրջանի եզրափակիչ հանդիպումը:
Գավաթը կխաղարկեն Իսպանիայի և Իտալիայի չեմպիոնները՝ «Բարսելոնան» և «Յուվենտուսը»:
Williamhill բուքմեյքերական կենտրոնը հանդիպման ֆավորիտ համարում է կատալոնյան թիմին, որի հաղթանակի հավանականությունը գնահատվում է 1.61 գործակցով: Թուրինցիների հաղթանակի հավանականությունն ունի 6.00 գործակիցը, ոչ-ոքին՝ 4.00:
Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին: