Իսպանական Պրիմերայի 28-րդ տուրում կկայանա Էլ-կլասիկոն. կատալոնական «Բարսելոնան» կհյուրընկալի Մադրիդի «Ռեալին»:
Նշենք, որ 28 տուրի արդյունքում կապտանռնագույններն ունեն 65 միավոր, և գլխավորում են մրցաշարային աղյուսակը, իսկ ահա արքակայան ակումբը նրանց զիջում է ընդամենը մեկ միավորով:
Williamhill բուքմեյքերական կենտրոնը հանդիպման ֆավորիտ է համարում կատալոնյան ակումբին՝ վերջինիս հաղթանակի հնարավորությունը գնահատելով 1.73 գործակցով: «Ռեալի» հաղթելու հավանականությանը բուքմեյքերները գնահատել են 4.80 գործակցով: Ոչ-ոքիի արդյունքն էլ ունի 4.20 գործակիցը:
Հիշեցնենք, որ հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով ուղիղ կեսգիշերին: