Այսօր մեկնարկում են Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ պատասխան խաղերը:

Մյունխենի «Բավարիան» «Ալյանց Արենա» մարզադաշտում կհյուրընկալի Մադրիդի «Ռեալին»: Թիմերի միջև առաջին հանդիպումն ավարտվել է մադրիդյան թիմի հաղթանակով՝ նվազագույն 1:0 հաշվով:

Williamhill բուքմեյքերական կենտրոնը խաղի ֆավորիտ համարում է դաշտի տերերին՝ վերջիններիս հաղթանակի հնարավորությունը գնահատելով 1.67 գործակցով, հյուրերի հաղթանակն ունի 4.80 գործակիցը, ոչ-ոքին՝ 4.00:

Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին: