Այսօր Գերմանիայի առաջնության 25-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» կհյուրընկալի Մյունխենի «Բավարիային»:
Wlliamhill-ը հանդիպման ֆավորիտ համարում է առաջնության առաջատարներին, որոնց հաղթանակի հավանականությունն ունի 2.30 գործակիցը, դորտմունդցիների հաղթանակը գնահատվում է 3.20, նույնքան գործակից ունի նաև ոչ-ոքի արդյունքը:
Այս խաղից առաջ Տուխելի թիմը մյունխենցիներին զիջում է 5 միավորով:
Հանդիպման մեկնարկը՝ Երևանի ժամանակով 21:30-ին է: