Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղի շրջանակներում Մադրիդի «Ատլետիկոն» «Վիսենտե Կալդերոն» մարզադաշտում կհյուրընկալի Մյունխենի «Բավարիային»:

Williamhill բուքմեյքերական կենտրոնը հանդիպման ֆավորիտ համարում է հյուրերին, որոնց հաղթանակի հավանականությունն ունի 2.40 գործակիցը, դաշտի տերերի հաղթանակը գնահատվում է 3.20 գործակցով, ոչ-ոքին՝ 3.00:

Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով 22:45-ին է: