Այսօր Միլանի «Սան Սիրո» մարզադաշտում տեղի կունենա եվրպական ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի' Չեմպիոնների լիգայի գավաթի եզրափակիչը: Գավաթի համար կպայքարեն մադրիդյան երկու թիմեր' «Ռեալն» ու «Ատլետիկոն»:

williamhill բուքմեյքերական կենտրոնը մրցաշարի 10-ակի չեմպիոնի հաղթանակը գնահատում է 2.60 գործակցով, Դիեգո Սիմեոնեի թիմի հաղթանակը ունի 3.20 գործակիցը, ոչ-ոքին' 2.80:

Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով 22:45-ին է: