Այսօր Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի շրջանակներում միմյանց կհանդիպեն Մադրիդի «Ռեալը» և Մյունխենի «Բավարիան»:
Հեղինակավոր williamhill բուքմեյքերական կենտրոնը հանդիպման ֆավորիտ է համարում դաշտի տերերին' հաղթանակի հնարավորությունը գնահատելով 2.50 գործակցով, մյունխենցիների հաղթանակի հնարավորությունը ունի 2.75 գործակիցը, ոչ-ոքին' 3.30:
Հանդիպումը տեղի կունենա «Սանտիագո Բերնաբեու» մարզադաշտում Երևանի ժամանակով 22:45-ին: