Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի շրջանակներում այսօր տեղի կունենա «Բարսելոնա» - «Բավարիա» դիմակայության առաջին խաղը:
williamhill բուքմեյքերական կենտրոնը հաղթանակի հավանականությունը տալիս է կատալոնյան ակումբին: «Կապտանռնագույնների» հաղթանակը գնահատվում է 1.73 գործակցով, Գերմանիայի չեմպիոնների հաղթանակի հավանականությունն ունի 5.00 գործակիցը, ոչ-ոքին' 4.00:
«Նոու Կամպ» մարզադաշտում կայանալիք խաղի մեկնարկը՝ Երևանի ժամանակով 22:45-ին է: