Այսօր Բեռլինում տեղի կունենա Գերմանիայի գավաթի խաղարկության եզրափակիչը:
Գավաթը կխաղարկեն Դորտմունդի «Բորուսիան» և Մյունխենի «Բավարիան»: Սա կլինի այս ակումբների մասնակցությամբ 4-րդ դիմակայությունն այս մրցաշրջանում:
Williamhill բուքմեյքերական կենտրոնը հանդիպման ֆավորիտ համարում է մյունխենյան թիմին՝ վերջինիս հաղթանակը գնահատելով 1.95 գործակցով, դորտմունդցիների հաղթանակի հավանականությունը գնահատվում է 3.50 գործակցով, ոչ-ոքին' 3.80:
Հանդիպումը տեղի կունենա Երևանի ժամանակով 22:00-ին: