Այսօր մեկնարկում են Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղերը:

Արտագնա խաղում մրցակցից 3:0 հաշվով պարտված Մյունխենի «Բավարիան» կընդունի կատալոնյան «Բարսելոնային»:

Դաշտի տերերի հաղթանակը գնահատվում է 2.62 գործակցով, ոչ-ոքին՝ 3.5, հյուրերի հաղթանակի հավանականությունն ունի 2.70 գործակիցը:

Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով 22:45-ին է: