Այսօր հայտնի կդառնա Չեմպիոնների լիգայի եզրափակչի երկրորդ մասնակիցը:
Կիսաեզրափակիչ պատասխան խաղում մրցաշարի գործող չեմպիոն «Ռեալը» կհյուրընկալի Թուրինի «Յուվենտուսին»:
Williamhill բուքմեյքերական կենտրոնը դաշտի տերերի հաղթանակը գնահատում է 1.67 գործակցով, թուրինյան ակումբի հաղթանակի հավանականությունն ունի 5.50 գործակիցը, իսկ ոչ-ոքին՝ 4.00:
Հանդիպման մեկնարկը՝ Երևանի ժամանակով 22:45-ին:
Նշենք, որ թիմերի միջև առաջին խաղում հաղթել էր «Յուվենտուսը» 2:1 հաշվով: