Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի` Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտ»-ի և Անդորայի չեմպիոն «Սանտա-Կոլոմա»-ի միջև պատասխան հանդիպումը կսպասարկի լյուքսեմբուրգյան մրցավարական բրիգադը:
Խաղի գլխավոր մրցավարն է Սվեն Բինդելսը, եզրերին նրան կօգնեն Կլոդ Ռիեն և Ռիկարդո Մորայսը: Չորրորդ պաշտոնյան Ալեքս Կրյուգերն է:
«Սանտա Կոլոմա»-«Ալաշկերտ» հանդիպումը տեղի կունենա հուլիսի 4-ին, Անդորա լա Վելլայի «Էստադի Կոմունալ» մարզադաշտում և կմեկնարկի Երևանի ժամանակով 22:30-ին: