Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում «Ալաշկերտը» կհյուրընկալի Թբիլիսի «Դինամոյին»:
Խաղը կսպասարկեն Շվեդիայի մրցավարական բրիգադը Մոհամեդ ալ-հակիմի գլխավորությամբ:
Նրան կօգնեն Դանիել Գուստավսոնը և Պետեր Մագնուսոնը, իսկ չորրորդ մրցավարը կլինի Կասպար Սյոբերգը:
Հանդիպումը տեղի կունենա հուլիսի 19-ին Հանրապետական մարզադաշտում, մեկնարկը՝ Երևանի ժամանակով 19:00-ին:
Հիշեցնենք, որ թիմերի միջև առաջին խաղում մերոնք պարտվել էին 0:2 հաշվով: