Հայտնի է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ «Ռեալ» - «Բավարիա» հանդիպումը սպասարկող մրցավարների անունները:
Հանդիպումը կսպասարկի անգլիացի մրցավարների բրիգադը' Հովարդ Վեբի գլխավորությամբ:
Նշենք, որ Վեբն այս թիմերի միջև հանդիպում սպասարկել է նաև 2011/12թթ. ՉԼ-ի կիսաեզրափակչում:
«Ռեալ» - «Բավարիա» հանդիպումը տեղի կունենա ապրիլի 23-ին' Երևանի ժամանակով 22:45-ին: