Ժնևում ավարտվում է Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի հանդիպման անցկացման ծախսերի հաշվարկը։ Վերջնական գումարը կարող է գերազանցել 10 մլն դոլարը: Այս մասին հայտնել է տարածաշրջանի ղեկավարության մամուլի ծառայության ղեկավար Էմանուել Կուենոն:

«Ռուսաստան-ԱՄՆ գագաթնաժողովի անցկացման համար ծախսերի վերջնական հաշվարկն ավարտվում է և շատ շուտով կուղարկվի դաշնային իշխանություններին, որոնց հետ Ժնևյան կանտոնը սերտորեն համագործակցում է այս հարցում»,-ասել է նա:

Լրագրողները պարզել են, որ գագաթնաժողովի ընթացքում անվտանգությունն արժեցել է 5,176 մլն ֆրանկ: Սա ներառում է կանտոնային ոստիկանության, հարևան կանտոնների անվտանգության ծառայությունների աշխատանքի, նրանց տեղավորման և փոխադրման ծախսերը'բացառությամբ ռազմական և քաղաքացիական պաշտպանության ծառայությունների ներգրավումը:
Եվս 222 658 ֆրանկ ծախսվել է արարողակարգային ծառայությունների վճարման համար, 518 հազարը փոխհատուցվել է գագաթնաժողովի անվտանգության պարագծում տեղակայված տարբեր կազմակերպությունների մեկօրյա աշխատանքի խափանման համար:

Արտաքին գործերի դաշնային դեպարտամենտը (ԱԳՆ) կվճարի 3 միլիոն ֆրանկ, որը ծախսվել է Պուտինի և Բայդենի հանդիպումը լուսաբանող լրատվամիջոցների ներկայացուցիչների փոխադրման և սննդի ապահովման վրա:
«Ինչպես հասկանում եք, դրանք բոլորը նախնական գնահատականներ են, վերջնական տվյալները կարող են աճել 10-15%-ով: Երբ հաշվարկներն ավարտվեն, դրանք սեպտեմբերի վերջին կուղարկվեն Դաշնային իշխանություններին»,-խոստացել է Կուենոն: