Անգլիացի մրցավար Մարկ Կլատենբուրգը կսպասարկի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի «Ռեալ»-«Բորուսիա» հանդիպումը:
Խաղը տեղի կունենա «Սանտիագո Բերնաբեու» մարզադաշտում' ապրիլի 2-ին: Այս մասին տեղեկացնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Նշենք, որ մարզիչն այս մրցաշրջանում սպասարկել է Չեմպիոնների լիգայի երեք խաղ, այդ թվում նաև' «Գալաթասարայ»-«Ռեալ» հանդիպում: