Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստ Մարկո Ռոյսը ճանաչվել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում «Ռեալի» դեմ պատասխան խաղի լավագույն ֆուտբոլիստ: Այս մասին տեղեկացնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Հանդիպմանը դուբլ հեղինակած ֆուտբոլիստի խաղը գնահատվել է է 8,3 միավորով:
Հիշեցնենք, որ դոտմունդցիները սեփական հարկի տակ հաղթեցին 2:0 հաշվով, սակայն երկու խաղերի արդյունքում լքեցին պայքարը: