Դորտմունդի «Բորուսիայի» երկրպագուները Մարկո Ռոյսին ճանաչել են 2013/14 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ:
Ruhr Nachrichten պարբերականում անցկացվող քվեարկության արդյունքում Ռոյսն ստացել է ձայների 43,5%-ը:
Քվեարկությունն անցկացվել է դորտմունդյան թիմի գլխավոր հովանավոր Evonik-ի և Radio 91.2-ի հետ համատեղ:
Քվեարկության արդյունքներն ունեն հետևյալ տեսքը.
Ռոյս - 43,5%
Գրոսկրոյց - 25,3%,
Սոկրատիս - 11,9%,
Լևանդովսկի - 11,7%,
Վայդենֆելեր- 7,6%:
Նշենք, որ Վայդենֆելերն անցյալ տարի ստացել էր այս մրցանակը, իսկ այս տարի 5 թեկնածուների շարքում վերջինն է: