Իսպանիայում տեղի է ունեցել տարվա լավագույն ֆուտբոլիստների մրցանակների հանձնման արարողությունը:
Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն արժանացել է միանգամից երեք մրցանակի:
29-ամյա պորտուգալացին դարձել է Իսպանիայի առաջնության 2013/14 մրցաշրջանի լավագույն հարձակվողը, լավագույն գոլի հեղինակը: Լավագույն գոլ է ճանաչվել «Վալենսիայի» դարպասն ուղարկած գնդակը: Ռոնալդուն նաև ճանաչվել է նախորդ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ: