Մարտի 26-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, կկայանա Եվրո-2020-ի ընտրական փուլի Հայաստան-Ֆինլանդիա հանդիպումը:
Խաղը կսպասարկի Չեռնոգորիայի մրցավարական անձնակազմը՝ Նիկոլա Դաբանովիչի գլխավորությամբ: Օգնականներն են Միլովան Ջուկիչը և Յովիցա Տատարը: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ի կայքը:
4-րդ պաշտոնյայի պարտականությունները կկատարի Միլովան Միլաչիչը: Հանդիպման ՈՒԵՖԱ-ի պատվիրակն է Միխալ Լիստկևիչը Լեհաստանից, իսկ ՈՒԵՖԱ-ի տեսուչն է Շմուել Շտեյֆը Իսրայելից: