armsport.amՀայտնի է դարձել մրցավարական այն անձնակազմը, որը սպասարկելու է Մյունխենում կայանալիք Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ պատասխան հանդիպումը՝ «Բավարիայի» եւ Մադրիդի «Ռեալի» միջեւ:
Ինչպես տեղեկացնում է ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը, հանդիպման գլխավոր մրցավարը կլինի Պեդրու Պրոենսան՝ Պորտուգալիայից:
Հիշեցնենք, որ «Բավարիա»-«Ռեալ» խաղը տեղի կունենա երեքշաբթի՝ ապրիլի 29-ին: Թիմերի միջեւ Մադրիդում կայացած հանդիպումն ավարտվել էր «Արքայական ակումբի» հաղթանակով՝ 1:0 հաշվով: