Ես, ինչպես և ալբանացիների մեծ մասը, չենք հավատում պայմանավորված խաղին և մեղադրանքներին: Այս մասին ասել է ալբանական Panorama Sport թերթի գլխավոր խմբագիր Զեթմիր Խալիլին՝ անդրադառնալով այն լուրերին, թե իբր Եվրո 2016-ի ընտրական փուլի Հայաստան-Ալբանիա հանդիպումը պայմանավորված բնույթ է կրել:
«Կարծում եմ՝ այս ամենը զրպարտություն է: Երբ լսեցի Հայաստանի հետ պայմանավորված խաղի մասին, խոսեցի մեր ֆուտբոլի ասոցացիայի պաշտոնյաների և ֆուտբոլիստների հետ: Սերբերի մեղադրանքները լսելով՝ նրանք ծիծաղեցին: Ես, ինչպես և ալբանացիների մեծ մասը, չենք հավատում պայմանավորված խաղին և մեղադրանքներին: Այս ամենը կազմակերպել է զայրացած Բելգրադը»,- ասել է ալբանական Panorama Sport թերթի գլխավոր խմբագիր Զեթմիր Խալիլին: