Թուրքական «Hürriyet» թերթի գլխավոր խմբագիր Սեդան Էրգինը դարձել է «Deutsche Welle Freedom of Speech Award»-ի մրցանակակիր, որը տրվում է խոսքի ազատության ոլորտում կատարած աշխատանքի համար: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը' հղում կատարելով «ՌԻԱ Նովոստի»-ին:

 

 

«Այդ մրցանակն ունի հատուկ նշանակություն իմ երկրում խոսքի ազատության ոլորտում առկա իրավիճակի լույսի ներքո: Խոսքի ազատությունը մարդկության ամենակարևոր արժեքներից է»,-ասել է Էրգինը' Բոննում ստանալով մրցանակը: Լրագրողի խոսքով, Թուրքիայում շատ թղթակիցներ և ԶԼՄ-ի գործընկերներ հալածվում են: Նա նշել է, որ այդ ցանկում է Չեթին Էմեչը: Նա 1990 թվականին մահացել է ճանապարհին իր վրա հարձակումից հետո: