Թուրքական Անթալիայում սպանել են քրեական աշխարհում հայտնի հեղինակություն Նադիր Սալիֆովին՝ Լոթա Գուլիին։ Այս մասին հայտնում է «РИА Новости»- ն ։
Գործակալության տվյալներով՝ Ադրբեջանի գլխավոր օրենքով գողին սպանել են ռեստորանում ընթրիքի ժամանակ։ Նախնական տվյալներով՝ հրաձիգը քրեական հեղինակություն Խան Ահմեդիլինսկին է, որը Գուլիի մերձավոր շրջապատից է եղել։ Գլխի ծանր վնասվածքով Գուլին տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ, գիտակցության չգալով, մահացել է, նրա մարդասպանին հաջողվել է փախչել: Սակայն որոշ ժամանակ անց նրան ձերբակալել են Դենիզլի քաղաք տանող մայրուղու վրա։
Զոհվածը ժամանակակից գողական աշխարհի ամենահայտնի ներկայացուցիչներից մեկն էր։ Ծնվել է 1972 թվականին, նա տարիներ շարունակ գտնվել է Ադրբեջանի գաղութներում։ Օրենքով գող Գուլին դարձել է 2000 թվականին։ Ընդ որում հեռակա կարգով՝ այդ ժամանակ նա նստած էր ճաղերի հետևում, իսկ նրա թագադրումը կազմակերպվել էր երկու կնքահայրերի՝ Ռաուլ Կիրիայի (Ռաուլ Ռուսթավսկի) և Ջեյրան Ասլանովի (Ջեյրան Ռուսթավսկի) կամքով։ 2017-ին նա ազատվեց հերթական 12-ամյա ժամկետից հետո ադրբեջանական բանտից և տեղափոխվեց Թուրքիա, որտեղից ղեկավարում էր իր քրեական կայսրությունը։