Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (ԺՀԿ) Սանջաքթեփեի տարածաշրջանային ղեկավար Հուսեին Թոսունին ապրիլի 28-ի գիշերը գտել են ճանապարհի եզրին գնդակահարված վիճակում' ուշագնաց:

 

Ինչպես հաղորդում է թուրքական «Հաբերլեր» լրատվական կայքը, նրա ոտքին ատրճանակի երկու գնդակի վերք է հայտնաբերվել: Շատ արյուն կորցնելու պատճառով նրա վիճակը գնահատվում է խիստ ծանր:

 

ԺՀԿ գործիչը հարցաքննության ժամանակ քննիչներին հայտնել է, որ իր վրա կրակել են այլ վայրում, հետո մտցրել ավտոմեքենայի մեջ եւ կարճ ճանապարհ անցնելուց հետո դուրս նետել մեքենայից: Ոստիկանությունը որոնումներ է սկսել հանցագործներին հայտնաբերելու համար: