Financial Times թերթի գլխավոր խմբագիր Լայոնել Բարբերը, որն այդ պաշտոնում աշխատել Է 14 տարի, պաշտոնաթող Է լինում: Նոյեմբերի 12-ին այդ մասին հաղորդվում Է հրատարակության կայքում:
Ինչպես նշվում Է, 64-ամյա Բարբերը թերթի կոլեկտիվին հղած Էլեկտրոնային նամակում հայտնել Է, որ իր պաշտոնից կհեռանա հաջորդ տարվա հունվարին: «Երբ ես դարձա գլխավոր խմբագիր, խոստացա վերականգնել Financial Times-ի ռեպորտաժի եւ լրագրողական մեկնաբանության ոսկե ստանդարտները, ինչպես նաեւ օգնել տնօրենների խորհրդին ստեղծելու կայուն եւ շահութաբեր գործարարություն»,- մեջբերվում Է Բարբերի խոսքը թերթի կայքում:
Ինչպես ընդգծել Է նա, Financial Times-ում աշխատանքն իր համար «հազվագյուտ առանձնաշնորհություն եւ բավականություն» Է դարձել:
Ընդհանուր առմամբ Բարբերը Financial Times-ում տարբեր պաշտոններում աշխատել Է 34 տարի: Հրատարակության գլխավոր խմբագիր Է նշանակվել 2005 թվականին: Financial Times-ում գլխավոր խմբագրի պաշտոնը կզբաղեցնի Ռուլա Հալաֆը, որն այժմ նրա տեղակալն Է: 1888 թվեականին հիմնված Financial Times-ը՝ Լոնդոնում գտնվող կենտրոնակայանով աշխարհի առաջատար գործարար հրատարակություններից մեկն Է: Թերթի օրական տպաքանակը տպագրական տարբերակով ընթացիկ տարվաե սեպտեմբերի դրությամբ կազմել Է շուրջ 170 հազար օրինակ: 2015 թվականին հրատարակությունը ձեռք Է բերել Ճապոնիայի Nikkei մեդիակորպորացիան, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: